Logo

Քարդի Բին հրապարակել է որդու լուսանկարները

01:16 / 21.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

33-ամյա ռեփեր Քարդի Բին հրապարակել է իր և Ստեֆոն Դիգսի որդու լուսանկարները:

Ամերիկացի ռեփեր և դերասանուհին չորրորդ անգամ մայր է դարձել։ Երեխայի հայրն իր ընկեր՝ 31-ամյա ֆուտբոլիստ Ստեֆոն Դիգսին է։ Փոքրիկը զույգի առաջնեկն է։

Երգչուհին սոցիալական ցանցերում հրապարակել է փոքրիկի հետ իր առաջին հուզիչ լուսանկարները, որտեղ նա նստած է բազկաթոռին՝ գրկած որդուն: Փոքրիկի հագուստի վրա գրված էր «New England Patriots», այն թիմի լոգոն, որի կազմում խաղում է նրա հայրը։

Լուսանկարներից մեկում ծնողները քնքշորեն գրկախառնվել էին հիվանդասենյակում։

Քարդի Բին նաև ցուցադրել է իր մատնեմատի ադամանդե մատանին, սակայն նրա ներկայացուցիչը հերքել է, որ այն նշանադրության մատանի է: Նկարում երգչուհին նշել է որդու ծննդյան ամիս ամսաթիվը՝ նոյեմբերի 4-ը։

Նշենք՝ սեպտեմբերի կեսերին երգչուհին հայտարարել էր, որ սպասում է իր չորրորդ երեխային։ Այնուամենայնիվ, Քարդի Բին շարունակեց ելույթ ունենալ։ Իսկ նոյեմբերի կեսերին արտիստը հայտարարեց, որ ծննդաբերությունը հաջող է ընթացել:

fastnews-ads-banner