Logo

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ զղջում է Քիմ Քարդաշյանից երեխաներ ունենալու համար

18:57 / 01.04.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Քանյե Ուեսթը շարունակում է հարվածներ հասցնել Քիմ Քարդաշյանին, և դրանք ամեն անգամ ավելի են վատանում։ Շշուկներից հետո, որ Քիմը մտադիր է նախկին ամուսնուն զրկել ծնողական իրավունքներից, Քանյեն Քարդաշյան-Ջեններ ամբողջ ընտանիքին մեղադրել է սեքսուալ թրաֆիկինգի մեջ:  Իսկ նախօրեին երաժիշտը նույնիսկ հայտարարել էր, որ զղջում է Քիմի հետ երեխաներ ունենալու համար։

Dj Akademiks-ին տված թարմ հարցազրույցում Քանյեն խոսել է Քիմի հետ իր ամուսնության մասին և խոստովանել, որ ափսոսում է, որ Քիմն իրենից հղիացել է։ «Դա իմ մեղքն էր: Ես չէի ուզում երեխաներ ունենալ այս կնոջից նրա հետ ապրելու առաջին երկու ամիսներից հետո, դա Աստծո ծրագիրը չէր», - ասել է ռեփերը։

Զրույցում նա նաև Քիմին բազմիցս անվանել է սպիտակ կին, իսկ նրա հարազատներին՝ սպիտակ ընտանիք: Նա դժգոհել է, որ այս պահին տղաների ու դուստրերի դաստիարակության հարցում խոսք չունի և չի կարող նրանց նորմալ հոր պես տեսնել։

Հիշեցնենք, որ նախկին ամուսինների միջև կոնֆլիկտը բռնկվեց այն բանից հետո, երբ Քանյե Ուեսթը թողարկեց մի թրեք, որին մասնակցում էին նրա դուստր Նորթը, բանտարկյալ Պ.Դիդին և նրա որդին։ Քիմը սարսափեց՝ իմանալով, որ իր դստեր անունն այժմ ներգրավված է խայտառակ ռեփերի շուրջ սկանդալում, որը մեղադրվում է սարսափելի հանցագործությունների մեջ, և նա փորձում էր դատարանի միջոցով հեռացնել Նորթին երգից: Քանյեն կորցրել է ինքնատիրապետումը և իր անձնական բլոգում քննադատել է Քիմին՝ նույնիսկ բացահայտելով նրանց նամակագրության մանրամասները։

Դրան հաջորդեցին ռեփերին ծնողական իրավունքներից զրկելու փորձերը և դրա հետ կապված բուռն հայտարարությունները։ 

fastnews-ads-banner