Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։ Ըստ «РИА Новости»-ի՝ համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ».պատվավոր կոչումներ շնորհել պրոդյուսեր, «Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիա» ոչ առևտրային գործընկերության անդամ Տիգրան Էդմոնդի Քեոսայանին. քաղաք Մոսկվա»,- նշված է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ պրոդյուսերը կլինիկական մահ է տարել և արդեն երրորդ շաբաթն է կոմայում է։