Վլադիմիր Պուտինը Անիտա Ցոյին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Ռուսաստանի նախագահի հրամանագրում մրցանակը շնորհվել է «Սոցիալապես նշանակալի խնդիրների արդյունավետ լուծման գործում մեծ ավանդի և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար» ձևակերպմամբ։
Հիշեցնենք, որ 2003 թվականին Ցոյին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2021-ին նա դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ: Ցոյի ամենահայտնի երգերն են «Դեպի արևելք», «Երկինք», «Կոտրված սեր»։