«Ladaniva» խումբը ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ, որը կոչվում է «Saraiman»: Երգը կատարում է Ժակլին Բաղդասարյանը, բեք վոկալը Նինոն Թոմասն է: Շեփորն ու կիթառը նվագում է Լուի Թոմասը: Նա նաև տեսահոլովակի ռեժիսորն է: Սաքսոֆոնը նվագում է Ռոմեն Դեզրեումոն, բաս կիթառը՝ Մարչելո Մարելան, սազը՝ Լուի Դիզեյնը, իսկ հարվածային գործիքները՝ Պիեռ Կաստլերը:
«Եվրատեսիլից» հետո «Ladaniva»-ն ակտիվ գործունեություն է ծավալում: Մայիսի 16-ին էլ խումբը ներկայացրել էր «Armenian Navy Band»-ի «Արարատ» երգի իր տարբերակը:


