Logo

«Պլաստիկ վիրահատություն չեմ արել, արել եմ փոքրիկ միջամտություններ». Ալլա Լևոնյան

22:52 / 03.04.2025Լուրեր
null

Ալլա Լևոնյանն ու դուստրը՝ Ժաննա Տիգրանյանը, հյուրընկալվել են «HerMine Dialog» հաղորդմանն ու խոսել մայր և աղջիկ հարաբերություններից, ընտանիքի հետ անցկացրած ժամանակից, ծնողական խստության, ծնողավարման իր կանոնների և պլաստիկ վիրահատությունների ու միջամտությունների մասին: Երգչուհին անկեղծացել է՝ որևէ վիրահատության չի դիմել։ Կատարել է միջամտություններ։ «Վերջերս լսեցի՝ Ալլա Լևոնյանը վիրահատվել է, դեմքը փոխել է: Գալիս է մի տարիք, երբ դու ուզում ես պահպանել տեսքդ և երևալ ավելի գեղեցիկ: Կա՞ կին, որ դա չի ուզում: Իմ ապրելակերպով, երգերով ու խոսքով միշտ բնականության օրինաչափության մեջ եմ եղել, բայց խնամված լինելը շատ կարևոր է: Փոքրիկ միջամտություններ անում եմ թարմությունը պահպանելու համար։ Ժամանակի հետ փոխում ես հագուստդ, մազերիդ գույնը, թարթիչներդ կամ բոտոքս ես անում։ Դա նորմալ է։ Ես չեմ էլ թաքցնում, որ անում եմ։ Շատ վատ կլիներ, որ ինձ չհետևեի։ Ես ինձ առաջ այդքան չէի հավանում: Վերջին 4-5 տարում անում եմ այնպիսի միջամտութուններ, ինչպես բոլորն են անում, բայց աշխատում եմ, որ դա լինի չափավոր։ Որքան էլ տեսքդ կտրուկ փոխես, ներաշխարհդ չի փոխվի», - նշել է երգչուհին։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

 

fastnews-ads-banner