Հոկտեմբերի 6-ին Երևանում ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոն: Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը՝ Երևանյան միջազգային փառատոնով, որի ընթացքում ելույթ կունենան հանրահայտ երաժիշտներ, այդ թվում՝ իսպանացի օպերային երգիչը։ Տեղեկությունը հաստատել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը: «Ունենք բացառիկ համերգ: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոն։ Մեծ գալա համերգ է լինելու՝ պատմական նշանակությամբ»,- ասել է Թոփչյանը և հավելել, որ ամբողջ տարվա ընթացքում Հայաստան են գալու հայտնի երաժիշտներ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումն էլ իր հերթին ելույթ կունենա եվրոպական երկրներում։


