Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը խոստովանել է, որ իրեն առաջարկել են մասնակցել «Մատանիների տիրակալը․ Իշխանության մատանիները» սերիալի ստեղծմանը։ Եռակի օսկարակրի խոսքով՝ նախագծի հեղինակները խոստացել էին իրեն ցույց տալ սցենարը, սակայն նա այդպես էլ նյութեր չի ստացել, գրում է The Hollywood Reporter-ը։
«Ինձ հարցրին՝ կցանկանա՞մ մասնակցել ստեղծմանը։ Ասացի, որ մինչև սցենարը չկարդամ, չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ուստի խոստացան. «Հենց որ ունենանք սցենարի առաջին տարբերակը, այն կուղարկենք ձեզ»։ Բայց ես այդպես էլ չտեսա սցենարը, և ընդհանրապես մենք այլևս չենք շփվել: Կարծում եմ՝ սա նորմալ է, ընդհանրապես ոչ մի խնդիր»,- խոստովանել է ռեժիսորը։
Ջեքսոնը «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» եռերգությունների հեղինակն է։


