Logo

Փիրս Բրոսնանը պատմել է, թե ինչպես չի ընտրվել Բեթմենի դերի համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:14 / 14.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Իռլանդացի դերասան Փիրս Բրոսնանը պատմել է, թե ինչպես է ձախողել Բեթմենի դերի համար լսումները Թիմ Բերթոնի ֆիլմում: Այդ մասին նա պատմել է Ջիմի Ֆելոնի շոուի ժամանակ:

Բրոսնանը խոստովանել է, որ չի անցել քասթինգը DC Comics-ի սուպերհերոսի մասին ֆիլմում 1989 թվականին։

«Հիշում եմ՝ ինչպես ինչ-որ հիմարություն ասացի Թիմ Բերթոնին՝ «Գիտե՞ս, ես չեմ կարող հասկանալ տղամարդուն, որը տաբատի վրայից ներքնաշոր է հագնում», - պատմել է դերասանը։

Թիմ Բերթոնի «Բեթմեն» ֆիլմում Բրյուս Ուեյնի դերը տրվել է Մայքլ Քիթոնին։ Ֆիլմն առաջադրվել է «Սատուրն» և «Ոսկե գլոբուս» մրցանակների, ինչպես նաև արժանացել «Օսկար»-ի։

 

 

fastnews-ads-banner