Փետրվարի 16-ին հայտնի կդառնա «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը: Այդ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Դեպի Եվրատեսիլը»։ Մասնակիցների անունները կհայտատարվեն նախապես: Համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցույթային երգերը։ Հայաստանյան պատվիրակին կընտրի հեռուստադիտողը «SMS» քվեարկությամբ։