Logo

Փելեշյանը՝ Մինաս Ավետիսյանի մասին

11:33 / 23.02.2023Ասում են․․․
Փելեշյան-Մինաս Ավետիսյան

… Ինձ չէր զարմացնում Մինասի գեղեցիկ դեմքը և ոչ էլ նրա սիրուն, սև ու մեծ աչքերը: Նրանք ինձ ոչինչ չէին ասում: Ես ապշած էի նրա թևերի մաշկի սպիտակության վրա: Որքան ազնվություն կար դրա մեջ:

Դեռ դպրոցական տարիներիս (այդ հիմա եմ հիշում) ասում էին, որ ֆիզիկայի օրենքով ծիածանի և ամբողջ աշխարհի բոլոր գույների միացությունը բերում է և հանգում միայն մեկ գույնի՝ սպիտակի: Միգուցե Մինասի կախարդական գույների զգացողությունը մարմնավորված էր նրա ճերմակ, մաքուր և սպիտակ մաշկի մեջ: Ի՞նչ իմանաս…

Աղբյուր՝ Հովիկ Չարխչյան

fastnews-ads-banner