Logo

Փաստեր Զոհրաբ Մնացականյանի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 12.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
զոհռաբբբբ - Փաստեր Զոհրաբ Մնացականյանի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս օրերին ջանք չի խնայում՝ ամուր պահելու դիվանագիտական թիկունքը. մենք առանձնացրել ենք մի քանի փաստ ՀՀ արտաքին գործերի նախարարի կրթության ու գործունեության մասին:

Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966 թվականի մարտի 20-ին Երևանում։ 

Կրթությունը…

1990 թվականին սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում։

1989 թվականին աշխատանքային գործուղմամբ մեկնել և ակադեմիական ստաժ է ձեռք բերել ԱՄՆ-ի ԽՍՀՄ դեսպանությունում։

1991 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Մանչեսթերի Վիկտորիա համալսարանում:

1990 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թվականին  Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։

Աշխատանքային գործունեությունը…

1991-1993 թվականերին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երրորդ, հետագայում ՝ երկրորդ քարտուղարի պաշտոնը:

1993-1997 թվականներին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն երկրորդ, հետագայում առաջին քարտուղարի պաշտոնը:

1995-1997 թվականներին եղել է Վատիկանում ՀՀ դեսպանություն առաջին քարտուղարը:

1997 թվականին նշանակվել է  ՀՀ Վարչապետի օգնական:

2002 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան։

2008 թվականի հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան։

2011 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

2014 թվականի ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:

2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

2014 թվականին Զոհրաբ Մնացականյանը արժանացել է Մխիթար գոշի մեդալի: ՀՀ արտաքին գործերի նախարարը տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու որդի։


fastnews-ads-banner