Առանձնացրել ենք մի քանի փաստ ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության գործող նախարար Դավիթ Տոնոյանի մասին։
1991 թվականին Դավիթ Տոնոյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, իսկ 1997 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։
1986-1988 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, իսկ 1992-1994 թվականներին՝ ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Ավելի ուշ զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
1998-2004 թվականներին ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում, արդեն 2004-2007 թվականներին ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչն է։
2010 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: Արդեն 2018 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար:
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ։ Հ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ։ ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» և ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալներ։
Դավիթ Տոնոյանը ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Նա նաև ձյուդոյի սպորտի վարպետ։

