2024 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Հայաստանի տարի: Այդ ծրագրի շրջանակում հունիսի 12-ին Փարիզի Սեն Ռոհ եկեղեցում տեղի է ունեցել «Հայկական երաժշտության անթոլոգիա» եզակի երաժշտական միջոցառումը: Այն անցկացվել է Ֆրանսիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ և Ֆրանսա-հայկական մշակութային նշանավոր դեսպան Ռուբեն Էլբակյանի կատարմամբ։
Մաեստրո Էլբակյանի ծրագրում 20 հին և ժամանակակից ստեղծագործություն էր՝ Լոռվա երկրագործի երգից (նեոլիթիկ շրջան, ակապելլա) մինչև Մաշտոց, Նարեկացի, Սայաթ Նովա, Շերամ և Կոմիտաս։ Հնչեցին նաև Եկմալյան, Ալեմշահ, իսկ վերջին՝ Այվազյանի «Իմ Հայաստան» կատարման ժամանակ ամբողջ հանդիսատեսը ոտքի կանգնեց: Միջոցառման ընթացքում Էլբակյանին նվագակցում էր դաշնակահար Գրիգորի Աբրահամյանը:
«Grazie Maestro» ամսագիրն Էլբակյանի մասին գրել է. «Այս արտիստը Հայաստանի ու մեծն Շառլ Ազնավուրի արժանի հոգևոր զավակն Է։ Նրա զորությունը, կենսական եռանդը բխում են իր փառահեղ հայրենիքի հանդեպ անսահման սիրուց»։