Սիրուշոն տեսանյութ է հրապարակել նախորդ տարվա «Կողբ-Վարդավառ 2023» փառատոնի իր համերգից և գրել. «Festival season is coming. Անցյալ տարվա @koghb_foundation-ի կազմակերպած երաժշտական ֆեստիվալն անմոռանալի էր»:
Երգչուհին հրապարակել է նաև իր մոտիվացիոն խոսքերն ուղղված իր թիմին՝ համերգից հետո: «Ֆեստիվալի անմոռանալի ելույթից հետո: Միասին աշխատում ենք, միասին անհանգստանում, մտահոգվում, դժվար պահեր անցնում, ստեղծում, ներկայացնում ու հետո էլ, երբ ստացվում է մարդկանց սրտերում լույս վառել՝ միասին ենք ուրախանում: «Ել ու թող իմանա աշխարհը, որ արդար է քո ճանապարհը»», - գրել է Սիրուշոն:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 15-ին և 16-ին Տավուշում տեղի ունեցավ «Կողբ-Վարդավառ 2023» փառատոնը: Միջոցառումների շարքը ներառում էր երաժշտական, մշակութային, արվեստի և արհեստի բազմաբնույթ դրսևորումներով գունեղ վարդավառ՝ հագեցած խաղերով, ներկայացումներով, համերգներով և ցուցադրություններով։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ վերափոխվել էին փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն: Փառատոնի նպատակն էր սահմանամերձ այս գյուղի բնակիչների համար այդ օրերը տոն դարձնել:

