Logo

Կաննի 76-րդ կինոփառատոնը կարող է բացել Պեդրո Ալմոդովարի 30 րոպեանոց «Կյանքի տարօրինակ ուղին»

15:54 / 21.02.2023Պրեմիերա
Կյանքի տարօրինակ ուղին-Կաննի

Կաննի 76-րդ կինոփառատոնը կարող է բացել իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի 30 րոպեանոց «Կյանքի տարօրինակ ուղին» ֆիլմը (Strange Way of Life), հայտնում է worldofreel.com-ը։

«Կյանքի տարօրինակ ուղին» ռեժիսորի վերջին վեսթերնն է՝ Իթան Հոուքի և Պեդրո Պասկալի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմն արդեն նկարահանված է և պատրաստ է ցուցադրման: Մեկ ամիս առաջ ռեժիսորը հաստատել էր, որ ֆիլմը լինելու է Կաննում։

Պատմության կենտրոնում կլինեն անապատի տարբեր կողմերում ապրող շերիֆն ​​ու ավազակը։ Գործողությունները տեղի կունենան իսպանական Ալմերիա քաղաքում։

Ալմոդովարի նախորդ անգլալեզու կարճամետրաժ ֆիլմը՝ «Ձայն մարդկային»-ը՝ Թիլդա Սուինթոնի գլխավոր դերակատարմամբ, իր դեբյուտն ունեցավ երեք տարի առաջ՝ Վենետիկի կինոփառատոնում:

fastnews-ads-banner