Logo

«Պատմության ընթացքը փոխելու հնարավորություն». ԴիԿապրիոն ողջունել է Լուլա դա Սիլվայի հաղթանակը

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:27 / 31.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հոլիվուդյան դերասան և բնապահպան ակտիվիստ Լեոնարդո ԴիԿապրիոն սոցիալական ցանցերում ողջունել է Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հաղթանակը Բրազիլիայի նախագահական ընտրություններում:

Օսկարակիր և հավատարիմ բնապահպանը հետևում էր գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուի և նախկին նախագահ Լուլայի միջև մրցակցությանը, քանի որ Ամազոնի արևադարձային անտառների ապագան քարոզարշավի առանցքային խնդիրն էր:

Լուլայի օրոք Ամազոնի անտառահատումները զգալիորեն նվազել են 1990-ականների բումից ի վեր, սակայն Բոլսոնարուի ռեժիմն ակտիվացրել է «երկրի թոքերը» կոչվող տարածքի մաքրումն ու յուրացումը:

ԴիԿապրիոն Թվիթերում գրել է. «Բրազիլիայի ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալիս փոխելու պատմության ընթացքը ոչ միայն Բրազիլիայի և Ամազոնի, այլև ամբողջ աշխարհի համար»:

Հաշվի առնելով Բրազիլիայի կենտրոնական դերը կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում՝ հոլիվուդյան մի շարք հայտնիներ անսովոր քայլ են ձեռնարկել՝ նախագահական ընտրություններում հրապարակայնորեն աջակցելով Լուլային: Ջեյսոն Մոմոան, Մարկ Ռուֆալոն, Մարկ Հեմիլը և Բարբարա Սթրեյզանդը Twitter-ի միջոցով պաշտպանել են Լուլայի թեկնածությունը:

«Star Trek»-ի աստղ Ջորջ Թակեյը գրել է. «Նրանք հաղթեցին ծայրահեղականությանը և ֆաշիզմին Բրազիլիայում: Եկեք դա անենք Ամերիկայում»:

Բրազիլիայում կայացած նախագահական ընտրություններում երկրորդ փուլում հաղթել է Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

fastnews-ads-banner