Սարիկ Անդրեասյանը Հայրենական պատերազմի հայ մասնակիցների մասին ֆիլմ կնկարահանի: Այն կկոչվի «Պատերազմ և երաժշտություն»: Alpha News-ի հետ զրույցում ռուսաստանահայ կինոռեժիսորը պատմել է ֆիլմի մասին: ««Պատերազմ և երաժշտություն» ֆիլմը կթողարկվի հաջորդ տարի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 85-ամյակի կապակցությամբ։ Մենք ոգեշնչվեցինք այն պատմությամբ, որ հայերը «Քոչարի» են պարել Ռայխստագի պատերի մոտ և որոշեցինք ֆիլմ նկարահանել պատերազմ գնացող երեք հայ երաժշտի մասին։ Մեր ֆիլմը հարգանքի տուրք է մեր պապերի հիշատակին։ Սա Խորհրդային Միության և հայերի ընդհանուր հաղթանակի մասին է։ Կարծում եմ՝ մեծ պրեմիերա կլինի, և հաջորդ տարի բոլորը կկարողանան վայելել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում»,- ասել է Սարիկ Անդրեասյանը։
Նա նաև նշել է, որ կատակերգություններ են նկարահանում Հայաստանում։ «Այժմ մենք էկրանավորելու ենք Ալեքսանդր Պուշկինի հեքիաթը Սալթան թագավորի մասին։ Կարծում ենք, որ գուցե ֆիլմի ինչ-որ մասը նկարահանենք Սևանա լճում, որովհետև այնտեղ գեղեցիկ է: Մենք ամեն տարի մի քանի նախագիծ ենք անում, որտեղ ներկայացված է Հայաստանը, նույնիսկ եթե ֆիլմը հայերի մասին չէ, միեւնույն է, Հայաստանը ծառայում է որպես տեղանք»,- նշել է կինոռեժիսորը։