Logo

Իմ մեջ բավականաչափ արև կա, փառք Աստծո. փաստեր Սերգեյ Բեզռուկովի մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:41 / 18.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ժամանակակից ռուսական կինոյում Սերգեյ Բեզռուկովը համարվում է ամենահայտնի ու սիրված դերասաններից մեկը։ Յուրաքանչյուր կերպար մարմնավորելիս Բեզռուկովը կարծես «ապրում» է նրանով: Այսօր՝ դերասանի 49-ամյակի առթիվ, VNews Culture-ն առանձնացրել է հետաքրքիր փաստեր, որոնք դերասանը փորձում է չհանրայնացնել:

Բեզռուկովը բարդույթավորվում էր փոքր հասակի պատճառով

Դպրոցական տարիներին Սերգեյը շատ է անհանգստացել իր կարճ հասակի պատճառով։ Բարդույթներն ավարտվել են, երբ նրան է սիրահարվել դասարանի ամենաբարձրահասակ ու ամենագեղեցիկ աղջիկը։ Բացի Սերգեյից, գեղեցկուհին ևս երկու երկրպագու ուներ, սակայն նա ընտրեց «կարճահասակ» Բեզռուկովին։

Այժմ Սերգեյը ժպտում է՝ հիշելով մանկության մտածմունքները։

Հաճախ է նկարահանվում իր անձնական հագուստով 

Ալեքսանդր Բելովի վերարկուն հայտնի «Բրիգադա» հեռուստասերիալից ամենավառ ու ամենահիշվող իրերից մեկն է։ Այն Բեզռուկովի անձնական զգեստապահարանից էր: 

Բարեգործություն՝ ինկոգնիտո

Մամուլում հաճախ են հայտնվում լուրեր, որոնցում ասվում է, որ դերասանը ներկա է եղել այս կամ այն ​​բարեգործական միջոցառմանը։ Բեզռուկովը նախընտրում է չգովազդել իր բարի գործերը։

 

Նկարում է 

Սերգեյ Բեզռուկովի հոբբին նկարչությունն է։ «Բրիգադա» սերիալում կարող եք տեսնել, թե ինչպես է նա նկարում։ Հիմնականում Սերգեյը նկարում է ռուսական բնապատկերներ։ Դրանցից մի քանիսը ներկայացրել է իր պաշտոնական կայքում։

Թատրոնի բեմում խաղացել է վիրավոր ոտքով

Տուապսեում հյուրախաղերի ժամանակ Բեզռուկովն ընկել ու վնասել է ոտքը․ կոտրված ապակին վնասել է նրա ոտքը։ Դերասանը, սակայն, չի հեռացել բեմից, վիրակապելուց հետո բարձրացել է ու ավարտել ելույթը։

Հատուկ դերի համար սովորել է վարսավիրություն

«Ֆիգարո» ներկայացման մեջ կար տեսարան, որտեղ Բեզռուկովի մարմնավորած կերպարը պետք է սափրեր Օլեգ Տաբակովին։ Հատուկ այս դերի համար դերասանը վարսահարդարման դասերի է մասնակցել մոսկովյան հայտնի վարսահարդարի մոտ։ Ցավոք, դրվագը չի ընդգրկվել ներկայացման մեջ:

Երազում է հրեշի դերի մասին

«Զգում եմ նման դերերի պակասը։ Ես, իհարկե, «Սիրանո դե Բերժերակ» պիեսում մարմնավորում եմ գլխավոր հերոսին՝ սարսափելի քթով, բայց ես տպավորիչ հրեշի եմ ուզում մարմնավորել»,- ասել է նա:

Տաբակովից ստանձնել է «արևային» էստաֆետը

«Իմ հասցեին «արևային տղա» արտահայտությունը մնաց դեռ Տաբակովի ժամանակներից, երբ Օլեգ Պավլովիչն իր թատերախմբի յուրաքանչյուր դերասանի համար մականուն էր հորինում: Իրականում «արևոտ տղա» հենց Տաբակովին էին անվանում: Հետո Տաբակովն արևային էստաֆետն ինձ փոխանցեց: Իմ մեջ, փառք Աստծո, բավականաչափ արև կա»,- ասել է նա։ 

Կարող եք կարդալ նաև՝

«Հայր լինելը դեր չէ, դա մեր բնական գոյությունն է»․ Սերգեյ Բեզռուկով

 

fastnews-ads-banner