Logo

Պարը` հայ նկարիչների աչքերով

Հեղինակ
naira-art
00:00 / 29.04.2020• Թոփեր
2222 15 - Պարը` հայ նկարիչների աչքերով

 

Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝` Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյանքի և բնության հանդեպ:

Հայկական պարի մասին առաջինը հիշատակությունը Պլուտարքոսինն է: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես են եկել առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:

Հայկական պարը սերնդեսերունդ փոխանցվելուց հետո, միևնույն է, պահպանել է միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։

Հայկական ազգային պարն այսօր  բաժանում են երկու խմբի՝ ազգագրականի և ժողովրդականի։

Ժողովրդական պարը ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից և ղեկավարվելով դասական և բալետային պարի ներկայացուցիչների կողմից, հեռացել իր ազգային ակունքներից։ Իսկ ազգագրականի հիմքում ընկած է ազգի ընդհանուր նկարագիրը, նրա նյութական և հոգևոր մշակույթը։ Ազգագրական պարը, միահյուսվելով իր միջավայրի ծեսերի, տոնակատարությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ, ստեղծում է հայ ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ։ Այս առումով շատ տեղին է Կոմիտասի միտքը.

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»։

Պարարվեստ կոչվող զգացմունքային այս աշխարհը անտարբեր չի թողել նաև հայ նկարիչներին, որոնք տարբեր ժամանակներում պատկերել են և՛ ազգային, և՛ համաշխարհային պարն ու պարողներին։ Ձեզ ենք ներկայացնում նկարների մի շարք, որ կարելի է կոչել «Պարը` հայ նկարիչների աչքերով»։

 

94056 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Հրաչյա Հարությունյան «Աշնակ. Սասունցիների պարը», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

42704 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Գրիգոր Խանջյան «Թնդաց զուռնան» (Գ. Էմինի “Սասունցիների պարը” պոեմի նկարազարդում),  ՀԱՊ

 

93476 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Աշոտ Զորյան «Պարոհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

46886 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Էդուարդ Իսաբեկյան «Ռազմիկների պարը» (Դ.Դեմիրճյանի «Վարդանանքի» նկարազարդում), ՀԱՊ

 

48607 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Գ. Գրիգորյան-Ջոտտո «Պարողները», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

63837 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Գառզու «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

59328 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Սարգիս Խաչատուրյան «Հնդիկ պարուհին», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

25070 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Սիմոն Սամսոնյան «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

38535 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Վեհիկ Տեր-Գրիգորյան «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

67342 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Ռոբերտ Էլիբեկյան «Պարարվեստի ուսումնարանում. պարուհիներ», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

58005 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Ժանսեմ «Պարուհին և Պիերոն», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

37755 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Վարդգես Սուրենյանց «Իսպանական պարուհին», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

24531 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Աշոտ Զորյան «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

 

49359 b - Պարը` հայ նկարիչների աչքերով
Պետրոս Կոնտուրաջյան «Պարուհի», Հայաստանի ազգային պատկերասրահ 

fastnews-ads-banner