Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է ողջ հայությանը՝ համախմբվել ու զորակից դառնալ Արցախին ու մեր բանակին։
«Մի քիչ առաջ Արցախի նախագահ պարոն Արայիկ Հարությունյանը մեկնեց առաջնագիծ՝ ղեկավարելու, գոտեպնդելու մեր հայրենյաց պաշտպաններին: Այսօր, իրոք, թեժ և դաժան պատերազմ է գնում, մահու կենաց պատերազմ, գոյապայքարի կռիվ է։ Մենք երբեք պատերազմ չենք սկսել, զինադադարը չենք խախտել։ Բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել։ Ամեն մի մարդու, ժողովրդի իրավունքն է իր կայնքը պաշտպանելու, պաշտպանվելու։ Այսօր ստիպված ենք մեր մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության: Ես հիմա կամենում եմ, որ բոլորդ խորունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք եւ ամեն ինչով աջակցել մեր բանակին ու արցախահայությանը»…
Պարգև Սրբազանը խնդրեց այսօր ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության մեր բանակի. «Մենք բոլորով աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի, խաղաղության համար»։
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը
❗️Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչըПризыв предводителя Арцахской епархии Армянской Апостольской Церкви архиепископа Паргева Мартиросяна
Gepostet von Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр am Freitag, 2. Oktober 2020

