Logo

Պանդորայի արկղ. ի՞նչ է դա

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:03 / 01.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
պանդորայի արկղ

«Պանդորայի արկղ» արտահայտությունը ծագել է հունական դիցաբանությունից:

«Պանդորայի արկղ»-ն` առասպելաբանության մեջ

Ըստ Հեսիոդոսի, երբ Պրոմեթևսը կրակ է գողանում Օլիմպոս լեռից, աստվածների արքա Զևսը վրեժխնդիր է լինում՝ իր ստեղծած Պանդորա անունով կնոջը նվիրելով Պրոմեթևսի եղբորը՝ Էպիմեթևսին։ 

Զևսն Էպիմեթևսին փակ արկղ է ուղարկում, որում ամփոփված էին բոլոր անեծքները, չարությունն ու հիվանդությունները։ Այն խստորեն արգելվում էր բացել։ Սակայն Պանդորան, հետաքրքրությունից դրդված, բացում է արկղը, և դժբախտությունը տարածվում է աշխարհով․․․ Պանդորան փորձում է փակել այն, բայց արդեն ուշ էր․․․

Այս առասպելից էլ առաջացել է «Պանդորայի արկղ» բառակապակցությունը, որը նշանակում է անել կամ սկսել մի բան, որը լի է չնախատեսված խնդիրներով:

Ժամանակակից շրջանում այն թևավոր խոսքի արժեք է ստացել, նշանակում է «մեծ ու անսպասելի տհաճությունների ցանկացած աղբյուր», «փորձանքների, դժբախտությունների աղբյուր», «արտաքին փայլի և գեղեցկության տակ թաքցնել բազմաթիվ անախորժություններ» կամ «նվեր, որը թվում է արժեքավոր, սակայն իրականում անիծված է»։ 

պանդորայի արկղ-1

 

fastnews-ads-banner