Logo

Պաբլո Պիկասոյի փարիզյան կյանքը ֆաշիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 05.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Պաբլո Պիկասոյի փարիզյան կյանքը ֆաշիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում

Մենք արդեն պատմել ենք 20-րդ դարի կարևորագույն կինլուսանկարիչներից Լի Միլերի կենսագրության ու պատերազմական ֆոտոգործունեության մասին, այժմ ուզում ենք ներկայացնել Միլերի ամուսնու՝ բրիտանացի նկարիչ, գրող, արվեստի պատմաբան և Մեծ Բրիտանիայում սյուրռեալիստական շարժման հիմնադիր Ռոլանդ Փենրոուզի հուշերը Պիկասոյի մասին: Այն շրջանի, երբ իսպանացի նկարիչը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապրում և անգամ ստեղծագործում էր իր երկրորդ հայրենիքում՝ Երրորդ ռեյխի կողմից օկուպացված Ֆրանսիայում։

կարդացեք՝

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

Նացիստական ​​օկուպացիայի ամբողջ ընթացքում Պիկասոն առանձնապես չէր նեղվում զավթիչներից: Թվում էր՝ միայն հեղափոխականի հեղինակությունը կարող է բավարար լինել, որպեսզի ֆաշիստները դատապարտեն արվեստագետին: Ժամանակակից արվեստում նա մի երևույթի վարպետ էր, որը Հիտլերն ատում էր ամենից շատ և կոչում՝ «Kunstbolschewismus» («բոլշևիկյան արվեստ») կամ «այլասերված արվեստ»։ Չնայած այս պարագայում Պիկասոն ոչ մի նվիրվածություն չցուցաբերեց կոմունիզմի նկատմամբ, նա հստակ ցույց տվեց իր ատելությունը Ֆրանկոյի հանդեպ, մի բռնապետի, որին Հիտլերը հույս ուներ ձեռք բերել դաշնակցի կարգավիճակում: Այնուամենայնիվ, զավթիչները չձեռնարկեցին Պիկասոյի դեմ ոչ մի հստակ թշնամական գործողություն: Ավելին, նրան թույլ տվեցին վերադառնալ Փարիզ և ապրել նույն սահմանափակ ազատությամբ, որով ապրում էին ֆրանսիացիները։ Այդ տարիներին նացիստները փորձում էին մաքսիմալ դրական հարաբերություններ պահպանել ամերիկյան և ֆրանսիական մտավորականության հետ՝ հնարավորինս զերծ մնալով այդ կողմից հնչեցրած որևէ քննադատության կողմից։ Քաղաքականությունն այսպիսին էր՝ փորձել ամուր կապեր հաստատել ֆրանսիացի նկարիչների հետ։

 

CFCF6A97 9BBB 410B 8AF6 86E12EFCF355 - Պաբլո Պիկասոյի փարիզյան կյանքը ֆաշիստների կողմից օկուպացված ՖրանսիայումՍյուրռեալիստները, էքզիստենցիալիստները և կուբիստները շարունակում էին ստեղծագործել օկուցապացված Փարիզում

 

Սակայն Պիկասոն մերժեց ցանկացած անտեղի սիրախաղ, ինչպիսինն էր, օրինակ, Գերմանիա մեկնելու առաջարկը կամ նույնիսկ սննդի և ածուխի համար լրացուցիչ կտրոնների տրամադրումը։ Չնայած երբեմն իր ծանոթներն ու մարդիկ, ում նա նախկինում ընկեր էր համարում, ընդունում էին այդ տեսակ «հաճոյախոսություններ», գերմանացիներին իր պատասխանը հետևյալն էր՝ «Իսպանացին երբեք չի սառչում»:

Հատկանշական է, որ ամբողջ օկուպացիայի ընթացքում Պիկասոյին արգելվում էր հրապարակային ցուցադրել իր աշխատանքները:

Ի դեպ, նրա դեմ ամենալուրջ հարձակումները կատարվեցին ոչ թե ուղղակի նացիստների կողմից, այլ այն կոլաբորացիոնիստքննադատների, ովքեր նոր ռեժիմի պայմաններում գտան աշխատանք և մեծ աջակցություն իշխանությունների կողմից՝ «նոր ժամանակի» հետ համահունչ հնչեցրած «ճիշտ» մտքերի համար:

Ահա թե ինչ է գրել այդ շրջանի մասին Պիկասոյին աջակցող կուբիստ Անդրե Լոտը՝ «Երբեք, երբեք անկախ արվեստըչի ենթարկվել ավելի հիմար զրպարտության և ծաղրի ենթարկվել ավելի անհեթեթ կերպով… «Մատիսին՝ աղբաման» և «Պիկասոյին՝ դեղին տուն (խմբ. հոգեբուժարան)»: – սրանք այն ժամանակների նորաձեւ կարգախոսները։ Պիկասոն մնում էր անդրդվելի և չէր վախենում նույնիսկ այն պահերին, երբ Գեստապոն խուզարկություն էր կատարում իր բնակարանում, կամ երբ նացիստական ​​արվեստաբանները կամ պարզապես սպաները դիմում էին նրան: Չգիտես ինչու, Գեստապոն ակտիվ փնտրում էր հայտնի հրեա քանդակագործ Ժան Լիպշիցին, ով այդ ժամանակ արդեն գտնվում էր Ամերիկայում, սակայն որոնումները շարունակվում էին, ինչին զուգահեռ Պիկասոյին անգամ հարցնում՝ արդյո՞ք հրեա չէ հենց ինքը՝ Պաբլոն։

Նմանատիպ այցերից մեկի ժամանակ հետաքրքրասեր նացիստական սպայի արտահայտությունն արժանացավ Պիկասոյի հնարամիտ պատասխանին, որն ապագայում դարձավ լայնորեն հայտնի: Տեսնելով սեղանի վրա ընկած «Գեռնիկայի» լուսանկարը՝ գերմանացին հարցրեց. «Սա՞ է Ձեր աշխատանքը»: Եվ ես ի պատասխան լսեց. «Ոչձերն է»:

2D241524 CB51 43DA 87B7 A8EC6E12EB3D - Պաբլո Պիկասոյի փարիզյան կյանքը ֆաշիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում

Օկուպացիոն շրջանի ավարտին որոշ բարձրաստիճան գերմանացի պաշտոնյաներ և սպաներ սկսեցին ներթափանցել նկարչական շրջանակներ՝ հայտնի արվեստագետների աշխատանքները ձեռք բերելու ցանկությամբ։ Չնայած որ նրանք հիանալի տեղյակ էին Պիկասո նկարչի հեղինակության և քաղաքական հայացքների մասին՝ այնուամենայնիվ քաղաքացիական հագուստով և քաղաքավարի կեցվածքով այցելում էին իսպանացուն՝ փորձելով ձեռք բերել որոշ կտավներ։ Նույն մարդիկ կասկածանքով հարցնում էին հայտնի կոլեկցիոներ Պոլ Ռոզենբերգի մասին և հետաքրքվում ստուդիայում առկա բրոնզե (այդ ժամանակի համար դեֆիցիտ մետաղի) արձանիկների վերաբերյալ իրենց մեկնաբանություններով: Որսալով նրանց կասկածամիտ հայացքները ՝ Պիկասոն նյարդայնացած պատասխանում էր. «Դրանք չեն օգնի ձեզ պատրաստել ձեր մեծ զենքերը»: «Իհարկե ոչ, – պատասխանեց նրանցից մեկը,- բայց դրանցից կարելի է փոքր զենքեր պատրաստել»։

Սակայն այս սպառնալիքը հստակ ոչ մի գործողության չհանգեցրեց, և Պիկասոյի  հավատարիմ ընկերները շարունակվում էին բրոնզի գաղտնի մատակարարումը։

 

9BFB14D4 C720 486C A7FD A7832D59BCA2 960x1217 - Պաբլո Պիկասոյի փարիզյան կյանքը ֆաշիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում

 

Փենրոուզի գիրքը՝ նվիրված Պիկասոյին, լույս է սփռում բազմաթիվ հետաքրքական միջադեպերի և մանրամասների վրա, որոնք տեղի են ունեցել աշխարհահռչակ նկարչի, քանդակագործի և կերամիստի անձնական կյանքում. դրանք ավելի շուտ ներկայացնում են ընթերցողին Պիկասո մարդուն՝ իր առօրյա հանդիպումներում և որոշումներում, և ոչ Պիկասո արվեստագետին, ով առանց դրա էլ քաջ ծանոթ է լայն լսարանին։ 

Ետպատերազմական տարիների Պիկասոյի կյանքն ու գործունեությունը կարելի է որակավորել իբրև նոր անձնական և ստեղծագործական շրջան. նա մտերմանում է իրենից 40 տարի երիտասարդ նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի հետ (ում հետ ծանոթացել էր դեռևս 1945 թվականին) և ամուսնանում նրա հետ։ Որոշում է մայրաքաղաք Փարիզից տեղափոխվել Ֆրանսիայի հարավ՝ «հայտնաբերելով արևի, ծովափի, ծովի ուրախությունը»: 1945-1955 թվականներին իր ստեղծված աշխատանքները՝ հիմնականում կերամիկան, ափսեներն ու տարրատեսակ սպասքը, շատ միջերկրածովյան են, բնութագրվում են հեթանոսական իդիլիայի մթնոլորտն ու հնաոճ աուտենտիկ տրամադրությունները։

Դրանք կարելի է գտնել Անտիբ քաղաքի թանգարանի սրահներում, որը նախկինում 6 ամսով ծառայել է իբրև Պիկասոյի տուն, իսկ հետագայում կոչվել հայտնի կուբիստի անունով՝ դառնալով աշխարհում առաջին «Պիկասո» անունը կրող թանգարանը:


fastnews-ads-banner