48-ամյա Հիլարի Սուոնքն առաջին անգամ մայր կդառնա. դերասանուհին երկվորյակների է սպասում։
Ուրախալի լուրը դերասանուհին հայտնել է «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման եթերում:
Հիլարին խոստովանել է, որ դեռ չի կարողանում հավատալ, որ հղի է։ Հաղորդավարների հետ զրույցում նա նշել է, որ երկար տարիներ է սպասել այս պահին, սակայն ամուսնություններից և ոչ մեկում չի ստացվել երեխա ունենալ։
«Ես շատ ուրախ եմ կիսվել ձեզ և Ամերիկայի հետ նման նորությամբ: Սա այն է, ինչ ես վաղուց էի ցանկանում, և իմ հաջորդ նպատակը մայրանալն է։ Եվ ոչ թե մեկ, այլ երկու երեխայի» - ասել է դերասանուհին:
Օսկարակիր դերասանուհու երեխաների հայրը Ֆիլիպ Շնայդերն է, որի հետ նա ամուսնացել է 2018 թվականին։