Logo

 «Օսկար» 2026. Ովքե՞ր են պայքարում գլխավոր արձանիկի համար

15:52 / 15.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Օսկար» 96-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 16-ին, Լոս Անջելեսի Dolby թատրոնում:

Վերհիշենք Ամերիկյան կինոակադեմիայի հրապարակած 2026 «Օսկար» մրցանակի հավակնորդներին:Հավակնորդները ներկայացվել են հատուկ հեռարձակման ընթացքում՝ Ակադեմիայի պաշտոնական YouTube-յան ալիքով։ Հաղորդավարներն էին դերասաններ Դանիել Բրուքսը և Լյուիս Փուլմանը։

Հայ-ամերիկացի կինոռեժիսոր Սև Օհանյանի «Մեղավորներ»-ը ֆիլմը այս տարի ստացել է ամենաշատ անվանակարգերը ՝ ընդհանուր առմամբ 16:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են՝ «Բուգոնիա», «Ֆրանկենշթեյն», «Համնետ», «Հոյակապ Մարտի», «Պայքար պայքարից հետո», «Մեղսագործները», «Սենտիմենտալ արժեք», «Գաղտնի գործակալը» և «Գնացքների երազները» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրված են Քլոե Ժաոն («Համնետ»), Ջոշ Սաֆդին («Հոյակապ Մարտի»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Պայքար պայքարից հետո»), Յոախիմ Թրիերը («Սենտիմենտալ արժեք»), Ռայան Քուգլերը («Մեղսագործները»):

«Լավագույն դերասան» անվանակարգում հավակնում են՝ Մայքլ Բ. Ջորդանը («Մեղսագործները»), Լեոնարդո Դի Կապրիոն («Պայքար պայքարից հետո»), Վագներ Մուրան («Գաղտնի գործակալը»), Իթան Հոուքը («Կապույտ լուսին»), Թիմոթի Շալամեն («Հոյակապ Մարտի»):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են՝ Ջեսսի Բաքլին («Համնետ»), Ռոուզ Բիրնը («Ես քեզ կխփեի, եթե կարողանայի»), Ռենատե Ռեինսվեն («Սենտիմենտալ արժեք»), Էմմա Սթոունը («Բուգոնիա»), Քեյթ Հադսոնը («Երգը տխուր է հնչում»):

Լավագույն երկրորդ պլանի դերասան` Բենիսիո դել Տորո – «Պայքար պայքարից հետո», Ջեյքոբ Էլորդի – «Ֆրանկենշթեյն», Դելրոյ Լինդո – «Մեղսագործները», Շոն Փեն – «Պայքար պայքարից հետո», Ստելան Սքարսգարդ – «Սենտիմենտալ արժեք»։

Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի անվնակարգում առաջադրված են ՝Էլ Ֆանինգ – «Սենտիմենտալ արժեք», Էմի Մեդիգան – «Զենքեր», Վունմի Մոսակու – «Մեղսագործները», Թեյանա Թեյլոր – «Պայքար պայքարից հետո», Ինգա Իբսդոթեր Լիլեաս – «Սենտիմենտալ արժեք»

Լավագույն անիմացիոն ֆիլմի համար առաջադրված են՝ «Արկո», «Էլիո»,«Դևերի քեյփոփ որսորդուհիներ», «Փոքրիկ Ամելի» և «Կենդանապոլիս 2» ֆիլմերը։

Հավելենք՝ օրերս առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գործադիր պրոդյուսերներ Քեյթի Մալլանը և Ռաջ Կապուրը հայտարարեցին, որ արարողությունը կանցկացվի ուժեղացված անվտանգության միջոցառումներով՝ պայմանավորված Իրանի հնարովոր հարձակմամբ:

 

 

fastnews-ads-banner