Logo

«Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» հեռուստասերիալը հասանելի է «Ֆասթ Թիվի» հարթակում

18:52 / 04.06.2024Լուրեր
null

Fast TV-ն  ձեռք է բերել «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» արկածային  հեռուստանովելի ցուցադրության իրավունքը։ Հայ կինոսերները կարող են արդեն դիտել 16 մասից բաղկացած հեռուստասերիալը FastTV.am կայքում և Fast TV հավելվածում, որը հասանելի է ինչպես Android և IOS օպերացիոն համակարգերում, այնպես էլ սմարթ հեռուստացույցների միջոցով՝ բաժանորդագրության ցանկացած սակագնային պլանի շրջանակում:

Կատակերգական ժանրի այս հեռուստանովելի պրոդյուսերը Արման Միտոյանն է, ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը։ Այն պատմում է խարդախությամբ զբաղվող մի խումբ անձանց մասին, ովքեր պատրաստվում են իրականացնել օպերացիա, որի շրջանակում «թալանում» են հարուստ սփյուռքահայի։ Ի սկզբանե ֆիլմը նկարահանվել է գեղարվեստական ֆիլմի ձևաչափով, սակայն այժմ այն հասանելի է նոր՝ 16 մասից բաղկացած հեռուստանովելի տեսքով։ Ըստ ռեժիսորի, սա իր կյանքի ամենաերկար ձգված նախագիծն է, և որքան երկար է ձգվել ընթացքը, այնքան ավելի շատ է կարողացել վայելել այն մարդկանց հետ աշխատանքը, ովքեր ներգրավված են նախածում։

Բացի «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» հեռուստանովելից՝ Fast TV հավելվածում և FastTV.am կայքում ներկայացված են ավելի քան 500 ֆիլմեր, սերիալներ, փաստավավերագրական ֆիլմեր՝ մասնավորապես սպորտային, ինչպես նաև երեխաների համար նախատեսված տասնյակ աուդիոհեքիաթներ։

fastnews-ads-banner