«Օպենհայմեր»-ը կինոյի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած կենսագրական ֆիլմն է, հայտնում է Rotten Tomatoes-ը :
Ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է 912 միլիոն դոլար՝ գերազանցելով նախկին ռեկորդը․ 2018 թվականին «Queen» խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկուրիի «Բոհեմյան ռապսոդիա» օսկարակիր կենսագրական ֆիլմը հավաքել էր 902 միլիոն դոլար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քրիստոֆեր Նոլանը «Ոսկե գլոբուս»-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն ռեժիսոր։