Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակը լավագույն ֆիլմի համար արժանացել է «Օպենհայմեր» կենսագրական ֆիլմը, որի ռեժիսորն է Քրիստոֆեր Նոլանը: Այս մասին կիրակի՝ փետրվարի 18-ին, հայտարարվել է Բրիտանական կինոյի 77-րդ մրցանակաբաշխության ժամանակ։
13 անվանակարգերից ֆիլմը ստացել է յոթ մրցանակ։ Քրիստոֆեր Նոլանը ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր», Քիլիան Մերֆին ստացել է «Լավագույն դերասան» անվանակարգի արձանիկը, իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդու արձանիկը։ Ֆիլմը ստացել է նաև մրցանակներ լավագույն կինոերաժշտության, լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն մոնտաժի համար։


