Նոյեմբերի 4-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի աշխատանքը։ Ըստ թատրոնի հայտարարության՝ Արդարադատության նախարարությունը փաստել է, որ «Գոյ» թատրոնի գործունեությունը 9 ամիս ապօրինաբար է դադարեցվել: «Թատրոնը կվերսկսի բնականոն աշխատանքը՝ մինչև դատարանի վերջնական վճիռը։ Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին», - ասված է հայտարարությունում։