Ռիչարդ Գիրը և նրա կինը՝ Ալեխանդրա Սիլվան իսպանական Elle-ի փետրվարյան համարի հերոսներն են։ Զույգը զարդարել է ամսագրի շապիկը և որդիների՝ հինգամյա Ալեքսանդրի և չորսամյա Ջեյմսի հետ կիսվել է Մադրիդ տեղափոխվելու մանրամասներով։
41-ամյա Ալեխանդրան և 75-ամյա Գիրն ասում են, որ այժմ ավելի երջանիկ են, քան երբևէ: «Մենք ավելի երջանիկ ենք, քան երբևէ։ Նա երջանիկ է, քանի որ վերադարձել է տուն, իսկ ես երջանիկ եմ, որովհետև եթե Ալեխանդրան երջանիկ է, ուրեմն ես նույնպես»,- ասել է դերասանը։
Ալեխանդրան ավելացրել է. «Մենք հոգու ընկերներ ենք: Մենք նման արժեքներ և հայացքներ ունենք աշխարհի վերաբերյալ, և շփման առաջին րոպեից զգացել ենք, որ կարծես վաղուց ենք ճանաչում միմյանց»:
Անդրադառնալով իր ընտանեկան կյանքին` նա նշել է. «Ռիչարդը շատ նվիրված և ուշադիր հայր է: Նա սիրում է երեխաների համար գրքեր կարդալ։ Գլխավոր բաներից մեկը, որը մեզ միավորում է և ստիպում խորապես սիրել միմյանց, մեր հոգատար սրտերն են»,- ընդգծել է իսպանուհին։
Հիշեցնենք, որ Ռիչարդ Գիրն ու Ալեխանդրա Սիլվան ամուսնացել են 2018 թվականի ապրիլին։ Դերասանը նախկին կնոջից՝ Քերի Լոուելից, ունի նաև 24-ամյա որդի՝ Հոմերը։
Ռիչարդ Գիրի՝ Եվրոպա տեղափոխվելու ցանկության մասին լուրը հայտնվել է անցյալ տարվա ապրիլին։ The Pretty Woman-ի աստղը Vanity Fair España-ին ասել է, որ ցանկանում է գնալ այս քայլին իր կնոջ համար։