Logo

«Նրանք, ովքեր իսկապես սիրում են, արմատներ ունեն». Անխելա Գարսիա Լոպես-Խաչատրյան

15:41 / 19.05.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ընտանիքն այս օրերին Իսպանիայում է: Անվանի երաժիշտն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն օրեր առաջ ելույթ են ունեցել Մադրիդում:    

Անխելա Գարսիա Լոպես-Խաչատրյանն ինստագրամյան իր էջում ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Նրանք, ովքեր իսկապես սիրում են, արմատներ ունեն, որոնք հողի տակ իրար են ձգվում, եւ երբ նրանց ճյուղերի բոլոր գեղեցիկ ծաղիկները թափվում են, նրանք հասկանում են, որ ոչ թե երկու առանձին, այլ՝ մեկ ծառ են»:

Նրա մեջբերումն անգլիացի գրող Լուի դե Բերնիերի «Կապիտան Կորելիի մանդոլինը» վեպից է:



Զույգի հարսանիքը տեղի է ունեցել 2017 թվականին՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Խաչատրյանները ունեն 3 երեխա: 

Անխելա Գարսիա Լոպես-Խաչատրյանը երաժիշտ է, մանկավարժ, հետազոտող: Ծնվել է Իսպանիայում, մեծացել՝ Ֆրանսիայում եւ Բելգիայում:

fastnews-ads-banner