Logo

Նրա կյանքը երեք գործողությամբ ներկայացում էր

Հեղինակ
naira-art
00:00 / 24.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 15 - Նրա կյանքը երեք գործողությամբ ներկայացում էր

 

1896 թվականի սեպտեմբերի 24-ին ծնվել է ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը` «Մեծն Գեթսբի», «Գիշերն անույշ է», «Դրախտի այս կողմում», «Գեղեցիկն ու անիծվածը» վեպերի հեղինակը։

Գրողը մեծ հաջողությունների և ճանաչման արժանացավ նախորդ դարի 20-ական թվականներին։ Նրա շնորհիվ,  20-րդ  դարն անվանվեց  «ջազի դար»:  Ցավոք, ամեն ինչ այնքան էլ պայծառ ու լուսավոր չէ նրա ճակատագրում, ինչպես երևում էր առաջին հայացքից:

Նրա կյանքը շատ հաճախ համեմատում են 3 գործողությամբ ներկայացման հետ. առաջին գործողությունը` փառահեղ ու մեծ ճանաչումն է, երկրորդը` լիակատար հիասթափությունը, երրորդը` նյարդային և ֆիզիկական ուժասպառությունը, որով էլ ավարտվում է ծանր ողբերգական այս ներկայացումը:

Սա վառ օրինակ, թե ինչպես որոշակի պահի կյանքը կարող է արմատապես փոխվել. հսկայական  հարստությունից, մեծ ճանաչումից, գեղեցիկ հագուստներից, թանկարժեք խմիչքից, զվարճություններից ու կրքոտ սիրուց մինչև մոռացություն, դեպրեսիա, ալկոհոլիզմ, վիշտը ու միայնություն:

 

Մանկություն

 

24369305 - Նրա կյանքը երեք գործողությամբ ներկայացում էր

 

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը ծնվել է 1896 թվականի սեպտեմբերի 24-ին, Մինեսոտա նահանգի Սենտ-Պոլ քաղաքում ՝ իռլանդական  կաթոլիկների ապահովված ընտանիքում: Նրա անվանել են  ի պատիվ իր նախապապի՝ Ֆրենսիս Սքոթ Կիի, որը ԱՄՆ պետական օրհներգի բառերի հեղինակն էր։

Նրա ծնողները փայլուն օրինակն էին այն բանի, թե ինչպես բացարձակապես տարբեր մարդիկ կարող են սիրել միմյանց։ Հայրը` բարձրաշխարհիկ բարքերի կրող արիստոկրատ էր, իսկ մայրը` հասարակ մի կին, որը  ոճ ճաշակ ուներ, ոչ էլ տիրապետում էր էտիկետի կանոներին, բայց հրաշալի տնային տնտեսուհի էր։

 

24369306 - Նրա կյանքը երեք գործողությամբ ներկայացում էր
Հոր հետ

 

Ֆրենսիսը իր ծնողներին չէր համարում որպես օրինակ, ում կարելի է նմանվել. նա սիրում էր իր հորը, բայց չէր հարգում նրան, հարգում էր մորը, բայց ամաչում էր նրա հետ հասարակության մեջ երևալ:

Ֆիցջերալդը մանկուց ձգտում էր կատարելության ու հաճախ ներկայանում էր որպես որդեգրված երեխա:

 

Ճակատագրական հանդիպում

 

57635f0798ddb4001 5f0798ddb0b3a - Նրա կյանքը երեք գործողությամբ ներկայացում էր

 

Պրինսթոնի համալսարանում ուսումը կիսատ թողնելով՝ Ֆիցջերալդը գնում է բանակ, որտեղ պարահրապարակում ծանոթանում է  է Զելդա Սեյրի հետ:

Հենց նա էլ դառնում է Ֆիցջերալդի ողջ կյանքի միակ կինը ու դրամատիկ դեր խաղում գրողի ճակատագրում: Զելդան աներեւակայելի խելացի էր, միևնույն ժամանակ ՝ անխոհեմ, ինքնաբուխ և էքսցենտրիկ, ինչն էլ գերում է երիտասարդ Ֆրենսիսին: Այս կինը հետագայում դառնում է Ֆիցջերալդի վեպերի հերոսուհիների նախատիպը ու մեծ ճանաչում բերում նրան։

  

«Դրախտի այս կողմում» կամ ճանապարհ դեպի դժոխք

 

24369309 - Նրա կյանքը երեք գործողությամբ ներկայացում էր

 

1920-ին Ֆիցջերալդը գրում է «Դրախտի այս կողմում» վեպը, որ նրան մեծ ճանաչում է բերում: Գրքի օրինակները վաճառվում են անհավանական արագությամբ ու քանակով: Առաջին ստեղծագործության հաջողությունը նրա համար բացում է ճանապարհ դեպի մեծ գրականություն, հնարավորություն տալով տպագրվել հեղինակավոր հրատարակչություններում: Նա շատ արագ հարստանում է և փողի հետ նրա կյանքում հայտնվում են մինչև առավոտ ձգվող զվարթ երեկույթները, ընդունելություններն ու ճանապարհորդությունները դեպի եվրոպական հանգստավայրեր:

 

24369307 - Նրա կյանքը երեք գործողությամբ ներկայացում էր

 

Ֆիցջերալդը կնոջ հետ անընդհատ հայտնվում էր էքսցենտրիկ իրավիճակներում, որի մասին մասին խոսում էր ողջ ամերիկյան բարձր հասարակությունը։ Նրանք մեկ տաքսու տանիքին նստած շրջում էին Մանհեթենում, մեկ լողում շատրվանների ավազանում, մեկ էլ  մերկ հայտնվում թատրոնում։

Այս ամենի հետ մեկտեղ նրանց կյանքի մշտական ուղեկիցն էին վեճերն ու սկանդալները, որոնց պատճառը խանդն ու ալկոհոլի չարաշահումն էր։

 

 

«Մեծն Գեթսբին»

 

24369308 - Նրա կյանքը երեք գործողությամբ ներկայացում էր

 

1925 թվականին Ֆիցջերալդն ավարտում է  իր «ողջ կյանքի վեպը»` «Մեծն Գեթսբին»:

Դժվար է հավատալ, բայց այս ստեղծագործությունը, որն այժմ մեծ ժողովրդականություն է վայելում, այն ժամանակ դրական արձագանք չի ունեցել։ Վեպը, որի հետ գրողը մեծ հույսեր էր կապել, ձախողվել է:

Վաճառվել է ընդամենը 21 հազար օրինակ, ինչը երկուսուկես անգամ պակաս էր իր նախորդ գրքի տպաքանակից։

Գրական ձախողումից բացի, տարիներ շարունակ մինչև լուսաբաց շարունակվող երեկույթները և մեծ քանակությամբ ալկոհոլի ընդունումը անհետք  չեն մնում։ 1930 թվականին Զելդայի մոտ ախտորոշվում է բանականության մթագնում։ Նա իր հետագա ողջ կյանքում տառապում է շիզոֆրենիայից։

 

Կյանքի վերջին տարիները

Բառացիորեն մի ակնթարթում, կտրուկ փոխվում է Ֆիցջերալդի կյանքը: Կարճ ժամանակում նա վատնում է  իր վաստակած ողջ գումարը, իսկ փողի հետ անհետանում են նաև իր «ընկեր» կոչվածները,  երեկույթները, գեղեցիկ տներն ու հարուստ կյանքը:

Ստեղծագործական առումով ձախողումները, կնոջ հիվանդությունը, աղքատությունը գրողը փորձում է խեղդեց ալկոհոլի մեջ, ինչին չի դիմանում նրա սիրտը ։

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը մահացավ 1940 թվականին` սրտի կաթվածից, աղքատության ու մոռացումի մեջ։ Նա ընդամենը 44 տարեկան էր:

Նրա գերեզմանի վրա փորագրված են «Մեծ Գեթսբին» վեպի գլխավոր հերոսի վերջին խոսքերը. «Այսպես մենք լողում ենք առաջ, հոսանքին ընդդեմ, բայց այն շարունակ հրում է մեր նավակները ետ` դեպի անցյալի գիրկը»:

 

24369313 - Նրա կյանքը երեք գործողությամբ ներկայացում էր


fastnews-ads-banner