Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքը հայտարարել է, որ Աստվածամոր տաճարն այցելությունների համար կբացվի 2024 թվականին։
«Աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով, պլանավորված և ակնկալվող ժամանակացույցին համապատասխան: Մենք վստահ ենք, որ 2024 թվականը կլինի այն տարին, երբ վերականգնման աշխատանքների մեծ մասը կավարտվի, և տաճարը բաց կլինի հանրության համար»,- ասել է նախարարը «Ֆրանս Պրես»-ին:
Տաճարի ամրացման և անվտանգության ապահովման աշխատանքներն ավարտվել են 2021 թվականի աշնանը, վերականգնումը սկսվել է այս ձմռանը:
Պատմության մեջ ամենախոշոր հրդեհը տաճարում տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 15-ին։ Հրդեհը ոչնչացրեց տանիքի 800-ամյա կաղնու գերաններից բաղկացած փայտե բացառիկ կարկասը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ մտադիր է վերակառուցել Աստվածամոր տաճարը մինչև 2024 թվականը։


