Դերասան Նորման Ռիդուսը, որն առավել հայտնի է «Քայլող մեռյալները» սերիալում դերով, կնկարահանվի Lionsgate ստուդիայի «Բալետի պարուհին» ֆիլմում, հաղորդում է Deadline-ը:
Ներկայում ընթանում են նախագծի նկարահանումները՝ Շեյ Հաթենի սցենարի հիման վրա։ Պրոդյուսերներն են Բեզիլ Իվանիկը, Էրիկա Լին և Չադ Ստահելսկին։ Ֆիլմը «Ջոն Ուիք» ֆիլմաշարի սփին-օֆֆն է, որտեղ գլխավոր դերը կատարում է Կիանու Ռիվզը։
Բացի Անա դե Արմասից և Ռիվզից, ֆիլմում կհայտնվի Իեն Մաքշեյնը:
«Բալետի պարուհին» ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2023 թվականին։
Կարող եք կարդալ նաև՝
Կիանու Ռիվզը մանրամասներ է ներկայացրել Անա դե Արմասի մասնակցությամբ «Բալետի պարուհին» ֆիլմի մասին


