Variety-ն նոր կադրեր է հրապարակել առաջիկա «The Makanai: Cooking for the Maiko House» սերիալից, որը նկարահանել է ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդան՝ Netflix-ի համար, հայտնում է kinopoisk.ru-ն։
Սյուժեի կենտրոնում երկու ընկերուհիներ են, որոնք եկել են Կիոտո՝ դառնալու մայկո՝ գեյշայի աշակերտներ: Նրանցից միայն մեկին է հաջողվում դա անել, երկրորդը պետք է մնա գեյշայի տանը՝ որպես տան մաքրուհի ու խոհարար։
Կորեեդան միայն ռեժիսորական աշխատանքով չի սահմանափակվել, նաև գրել է սերիալի սցենարը։
Պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հունվարի 12-ին՝ Netflix-ում։