«Կինոպոիսկ»-ը մի քանի նոր կադր է հրապարակել Marvel Studios-ի «Սև հովազ» ֆիլմի շարունակությունից: Երկրորդ մասում թագուհի Ռամոնդան, Շուրին, Մ'Բակուն, Օկոյեն և Դորա Միլաջեն թագավոր Տ'Չալայի մահից հետո պետք է պաշտպանեն Վականդան զավթիչներից:
Դերասանական կազմում ընդգրկվել են Լետիշիա Ռայթը, Լյուպիտա Նիոնգոն, Ուինսթոն Դյուկը, Անջելա Բասեթը և Մարտին Ֆրիմանը, Թենոչ Ուերտան և Դոմինիկ Թորնը։
«Սև հովազ. ընդմիշտ Վականդա» (Black Panther: Wakanda Forever) ֆիլմի ռեժիսորը Ռայան Քուգլերն է: Նկարահանումներն ավարտվել են մարտին՝ բազմաթիվ ուշացումներից հետո: Հաղորդվում է, որ կինոնկարի տևողությունը 161 րոպե է։
Պրեմիերան կկայանա 2022 թվականի նոյեմբերի 11-ին։