Logo

Նկարչուհի Մերի Եփրեմյանի արվեստի ցուցահանդեսի բացումը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում

Հեղինակ
Ժենի Քոչարյան
15:43 / 29.07.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

ftNFT ֆիջիթալ սփեյսում՝ Պարոնյան 16/2 հասցեում, տեղի ունեցավ Մերի Եփրեմյանի ցուցահանդեսը, որի ժամանակ այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու նկարչուհու «Հոգու դիմանկար» և «Օդի խաղ» NFT հավաքածուները:

Մերի Եփրեմյանի աշխատանքներում կարևոր տեղ է գրավում «Հոգու դիմանկար» շարքը, որը ներշնչված է նկարչուհու ինքնադիմանկարից: Ստեղծագործելիս նա չի ձգտում դիմագծերի արտաքին նմանության, այլ, ինչպես և բնակնակարներում, դրսևորում է զգացական զուգորդումների սեփական հայեցակարգը:

«Մերի Եփրեմյանն ինձ համար բացահայտում էր: Մերին մի առանձնահատուկ երևույթ  է թե իբրև անհատականություն, թե իբրև արվեստագետ: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա բավական լուրջ արվեստագետ է, շատ տաղանդավոր: Եվ ամենակարևորը, հատկապես մեր օրերում, Մերին շատ հստակ գիտի իր անելիքն արվեստում, իր ասելիքը, և թե ինչպես դա անել: Վերին աստիճանի ճաշակով, նրբազգաց, շատ ոգեղեն և շատ տեխնիկապես ու մասնագիտական առումով կուռ նկարչություն»,- նշեց արվեստաբան, անկախ քննադատ Լիլիթ Սարգսյանը: 

«Օդի խաղ» նկարաշարը Մերի Եփրեմյանը ստեղծել է 2019 թվականին, երբ ուսանում էր Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի Գեղարվեստի ակադեմիայում՝ հմտանալով տպագրական գրաֆիկայի բնագավառում: Այն կատարված է ստվարաթղթի վրա փորագրության և ոչ փորագիր հարթ տպագրության եղանակով:

Մերին հատկապես այսօր կարևորում է դասական արվեստի և վիզուալի նման դիալոգային միջավայրի ձևավորումը:

Շուրջ 6-700 ամյան շրջափուլ անցած փորագրանկարչության այս տեսակը իրական բացահայտում է այցելուների համար:

 

 

 

 

 

 

 

fastnews-ads-banner