Դերասան Նիկոլաս Քեյջը խոստովանել է, որ մանուկ հասակում իրեն այլմոլորակային է համարել, մեջբերում է The New York Post-ը։
«Ես շոկի մեջ էի այն օրը, երբ մանուկ հասկանում գնացի բժշկի մոտ և իմացա, որ նորմալ օրգաններ ունեմ և նորմալ կմախք. վստահ էի, որ այլ մոլորակից եմ»,- պատմել է Քեյջը։
Արտիստը հավելել է, որ մանուկ հասակում եղել է չշփվող ու չհարմարվող, սակայն ուրիշների հետ շփվելու դժվարությունները նրան դրդել են զբաղվել դերասանական կարիերայով:
«Երբ ես տեսա Դևիդ Բոուիին «The Man Who Fell to Earth» ֆիլմում, ես հասկացա, որ պետք է ինչ-որ բան անեմ, ուստի դերասան դարձա», - ասել է Քեյջը:


