Logo

«Nickelodeon Kids' Choice Awards». Սերենա Ուիլյամսը արժանացել է «Legend Award» մրցանակի

19:09 / 16.07.2024Լուրեր
null

Սանտա Մոնիկայում կայացավ «Nickelodeon Kids' Choice Awards»-ի 37-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: «Legend Award» մրցանակին արժանացավ Սերենա Ուիլյամսը՝ սպորտային կարիերայի և մշակութային կյանքում ունեցած մեծ ազդեցության համար: «Մեծ սաղավարտի» 23-ակի գավաթակրին մրցանակը հանձնեց ամերիկացի երգչուհի և դերասանուհի Քելլի Ռոուլենդը: «Շնորհակալ եմ ծնողներիս և ընտանիքիս այսօր այստեղ լինելու համար: Դահլիճում տեսնում եմ բազմաթիվ փոքրիկների: Ուզում եմ չվախենաք ու գնաք ձեր երազանքի հետևից: Եթե ես կարողացել եմ դա անել, դուք ևս կարող եք», - նշել է նախկին թենիսիստուհին:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Nickelodeon (@nickelodeon)

«KCA»-ի հաղթողներին ընտրում են երկրպագուները: «Nickelodeon»-ը մրցանակը տալիս է այն համաշխարհային գերաստղին, որի անունը հոմանիշ է մեծության: Նախկինում պարգևատրվել են Դեյվիդ Բեքհեմը, Մայքլ Ֆելփսը և հանգուցյալ Քոբի Բրայանտը:

Այս տարվա մրցանակակիրների շարքում էին նաև Թեյլոր Սվիֆթը, Թրևիս Քելսին, Օլիվիա Ռոդրիգոն, Սաբրինա Քարպենտերը, Թիմոտի Շալամեն, Ադամ Սենդլերը, Աննա Քենդրիկը և այլք։ Երրորդ անգամ «Սիրելի դերասանուհի» անվանակարգում հաղթեց Թեյլոր Սվիֆթը, իսկ նրա ընկերը՝ NFL-ի աստղ Թրևիս Քելսին, արժանացավ «Արական սեռի սիրելի մարզական աստղ» մրցանակին։

fastnews-ads-banner