Logo

Newmag-ը հրատարակել է Յուվալ Նոյ Հարարիի « Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գրքի առաջին հատորը

10:32 / 15.03.2023Շնորհանդեսներ
Sapiens-Մարդկության պատկերազարդ պատմությունը

Newmag-ը հրատարակել է բեսթսելլեր գրող Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գունազարդ կոմիքս գրքի առաջին հատորը:

Նկարագրություն

«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100 000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»:

Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում են դյուրըմբռնելի տեքստերով:

Հեղինակի մասին

Յուվալ Նոյ Հարարին (ծնվ. 1976 թ.) 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից է: Դաասավանդում է Երսուսաղեմի հրեական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2014-ին լույս է տեսել Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը: Այն սկսվում է 70 000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում:

fastnews-ads-banner