Netflix-ը կթողարկի «Ավազե մարդը» («Sandman») սերիալի 2-րդ եթերաշրջանը: Ծառայությունը երկարաձգել է Նիլ Գեյմանի սիրելի կոմիքսների մոտիվներով սերիալը, գրում է The Hollywood Reporter-ը։
10 սերիայից բաղկացած առաջին սեզոնը հիմնված էր կոմիքսների առաջին 16 թողարկումների վրա (ընդհանուր 75)։
Երկրորդ եթերաշրջանի էդպիզոդների քանակն ու սյուժետային մանրամասները դեռ գաղտնի են պահվում։ Netflix-ի հայտարարության մեջ նշվում է, որ առաջիկա էպիզոդները «կէկրանավորվեն The Sandman-ի մի քանի գրաֆիկական վեպերից»։
Սերիալը պրոդյուսերավորում է Warner Bros. TV-ն: Դերերում՝ Բոյդ Հոլբրուկ, Փաթոն Օսվալթ, Վիվիեն Աչեմպոնգ, Գվենդոլին Քրիստի, Չարլզ Դենս, Ջեննա Քոուլման, Դեյվիդ Թյուլիս, Սթիվեն Ֆրայ, Քիրբի Հաուել-Բապտիստ, Մեյսոն Ալեքսանդր Պարկ, Դոննա Պրեստոն, Վանեսու Սամունյայի, Ջոն Քեմերոն Միտչել, Ասիմ Չաուդրի, Ջոելի Ռիչարդսոն, Նիամ Ուոլշ, Սանդրա Ջեյմս Յանգ, Ռազան Ջամալ...