Logo

Netflix-ը հրապարակել է «All Quiet on the Western Front» ֆիլմի թրեյլերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:35 / 07.09.2022Կինո
All Quiet on the Western Front

Ռեժիսոր Էդվարդ Բերգերը ներկայացրել է գրող Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված «All Quiet on the Western Front» ֆիլմի առաջին թրեյլերը։

Թիզերի սկիզբը վերաբերում է վեպի սկզբին. «Սա մեղադրանք չէ, խոստովանություն չէ։ Եվ ամենաքիչը` արկածախնդրություն»: Ֆիլմը կլինի գերմաներենով նկարահանված գրքի առաջին կինոադապտացիան։

Նորեկ Ֆելիքս Կամերերը կմարմնավորի գերմանացի զինվոր Պոլ Բայմերին, Ալբրեխտ Շուխը կմարմնավորի Ստանիսլավ Կաչինսկուն։ Գերմանացի դերասան Դանիել Բրյուլը էկրանին կներկայացնի գերմանացի դիվանագետի կերպարը, որը բանակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի հանձնման շուրջ։

Ֆիլմի պրեմիերան կկայանա Netflix-ում՝ հոկտեմբերի 28-ին և կներկայացնի Գերմանիան 2023 թվականի Օսկար մրցանակաբաշխությանը։

fastnews-ads-banner