Netflix հոսքային ծառայության սերիալներում և ֆիլմերում որոշ սոցիալական խմբեր քիչ են ներկայացված, հայտնում է C21Media պորտալը՝ հղում անելով Հարավային Կարոլինայի համալսարանի ուսումնասիրությանը։
Ուսումնասիրվել են 2018-2021 թվականներին թողարկված նախագծերը: Պարզվել է, որ այս ընթացքում ծառայության ֆիլմերն ու սերիալներն ավելի ինքլյուզիվ են դարձել, բայց դեռ անելիքներ կան «գունավոր» կանանց և հաշմանդամների ներկայացվածության առումով։ Օրինակ՝ Լատինական Ամերիկայից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, Խաղաղ օվկիանոսի կղզիներից անձինք քիչ են ներկայացված Netflix-ում:
Միևնույն ժամանակ, 2018-2021 թվականներին Netflix-ի սերիալների և ֆիլմերի միջինը 55%-ում աղջիկ կամ կին է եղել գլխավոր դերում, ինչը համարվում է զգալի աճ: Բացի այդ, 2020-2021 թվականներին նոր նախագծերի 47%-ում գլխավոր դերում ռասայական կամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ է։


