Netflix սթրիմինգային հարթակը հրապարակել է «Հեռուստացմփորիկներ» (Телепузики, Teletubbies) մանկական շոուի վերաթողարկման առաջին թրեյլերը։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։
Տեսահոլովակում մեզ արդեն հայտնի կերպարներն են՝ Թինկի Ուինքին, Լա-Լան, Դիփսին և Փոն։ Սերիալը հորինված արարածների արկածների ու կյանքի մասին է։
Հաղորդման պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 14-ին։ Պատմությունները կլսենք ամերիկացի դերասան Տիտուս Բերջեսի ձայնով։ Նա հայտնի է «Miracle Workers», «The Good Fight», «The Addams Family» նախագծերում իր աշխատանքներով:
«Հեռուստացմփորիկներ» օրիգինալ շոուն սկսվել է BBC-ով՝ 1997 թվականին և շարունակվել մինչև 2001 թվականը։ Գաղափարի հեղինակներն են Էնն Վուդը և Էնդի Դևենպորտը։ Ռուսաստանում շոուն հեռարձակվել է РТР ալիքով՝ 2000-ից 2002 թվականներին։