Netflix-ը ցուցադրել է «1899» սերիալի ամբողջական թրեյլերը, որը մշակել են հայտնի «Խավար» սերիալի ստեղծողներ Յանտյե Ֆրիզեն և Բարան բո Օդարը։ 8 դրվագից բաղկացած նոր շոուն մի խումբ էմիգրանտների մասին է, որոնք նավարկում են Եվրոպայից Նյու Յորք:
Պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 17-ին։
Գործողությունները ծավալվում են 19-րդ դարի վերջին։ Ըստ սյուժեի՝ ճանապարհորդները մեկ այլ նավի են հանդիպում օվկիանոսի մեջտեղում: Պարզվում է՝ նավը սարսափելի գաղտնիքներ թաքցնող պորտալ է։ Նկարահանումները տեղի են ունենում Բեռլինի մերձակայքում գտնվող Babelsberg ստուդիայում՝ օգտագործելով LED-Volume տեխնոլոգիան, որը փոխարինում է սովորական կանաչ էկրանին։ Տեխնոլոգիան նախկինում փորձարկվել է Disney+-ի «The Mandalorian»-ում:
«1899»-ում նկարահանվել են Էմիլի Բիչեմը, Անեյրին Բարնարդը, Անդրեաս Պիչմանը (նույն «Dark» ֆիլմից), Միգել Բեռնարդոն և այլ հայտնիներ։