Netflix հոսքային ծառայությունը հրապարակել է գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի էկրանավորման թրեյլերը։
Ֆիլմի ռեժիսորն է Էդվարդ Բերգերը։ Ֆիլմում նկարահանվել են Դանիել Բրյուլը, Ալբրեխտ Շուխը, Սեբաստիան Հուլկը, Ֆելիքս Կամերերը, Արոն Հիլմերը, Էդին Հասանովիչը և Դեֆիդ Շտրիզովը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի ամենամյա կինոփառատոնում։ Netflix հարթակում համաշխարհային պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 28-ին։
Հակապատերազմական վեպը պատմում է այն ամենի մասին, ինչ ապրել է ռազմաճակատում երիտասարդ զինվոր Պաուլ Բոյմերն ու Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից նրա ընկերները։