Netflix-ի յութուբյան ալիքում հայտնվել է «Էնոլա Հոլմս» (Enola Holmes) ֆիլմի երկրորդ մասի նոր թրեյլերը։ Պրեմիերան կկայանա նոյեմբերի 4-ին, սթրիմինգային ծառայության միջոցով։
Այն Նենսի Սփրինգերի «Էնոլա Հոլմսի առեղծվածները» պատանեկան վեպերի շարքի կինոադապտացիան է։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսուհին ցանկանում է գնալ ավագ եղբոր՝ Շերլոք Հոլմսի հետքերով։ Նա բացում է դետեկտիվ գործակալություն, բայց բախվում է մարդկանց արհամարհանքին. Էնոլային լուրջ չեն վերաբերում իր տարիքի պատճառով:
Սիքվելի ռեժիսորը Հարի Բրեդբիրն է, որն աշխատել է առաջին ֆիլմի վրա։ Իրենց դերերին են վերադարձել Միլի Բոբի Բրաունը, Հենրի Քավիլը, Հելենա Բոնեմ Քարթերը և Լուի Փարթրիջը: