Logo

«Netflix»-ը թողարկել է «Wednesday» 2-ի կուլիսային թիզերը (տեսանյութ)

20:34 / 21.09.2024Լուրեր
null

«Netflix»-ը թողարկել է «Wednesday» 2-ի կուլիսային թիզերը: Հոլովակում կտեսնեք Ջեննա Օրտեգային (Ուենսդեյ Ադամս), Քեթրին Զետա-Ջոնսին (Մորտիցիա Ադամս), Էմմա Մայերսին (Էնիդ Սինքլեր), Ջոյ Սանդեյին (Բիանկա Բարքլեյ), Իսահակ Օրդոնեզին (Պագսլի Ադամս), Վիկտոր Դորոբանտուին (Բան), Լուիս Գուսմանին (Գոմես Ադամս), Ջորջ Բերչային (Լարչ) և պրոդյուսեր, ռեժիսոր Թիմ Բարթոնին։  «Այս մասն ավելի մեծ և բարդ է լինելու, քան դուք կարող եք պատկերացնել», - տեսանյութում լսվում է Քեթրին Զետա-Ջոնսի խոսքերը:

Ֆիլմի նկարահանումներն այժմ ընթանում են Իռլանդիայում: Պրեմիերան նախատեսվում է 2025 թվականին։

fastnews-ads-banner