Logo

Netflix-ը ներկայացրել է «Էյնշտեյնը և ռումբը» վավերագրական դրաման

11:58 / 20.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Netflix-ը փետրվարի 19-ին ցուցադրել է Էնթոնի Ֆիլիպսոնի «Էյնշտեյնը և ռումբը» վավերագրական դրաման: Իռլանդացի դերասան Էյդան Մաքարդալն իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ մարմնավորել է Էյնշտեյնին։ Նախկինում դա կատարել է 2005 թվականին «Էյնշտեյնի մեծ բանաձևը» գեղարվեստական ​​ֆիլմում և «Էյնշտեյնի մեծ գաղափարները. նոր աստղ» վավերագրական ֆիլմում։ Այժմ նրա հերոսը պատասխան է փնտրում այն ​​ցավալի հարցին, թե արժե՞ր արդյոք բացահայտել ատոմային էներգիան։

Օրագրերի, հարցազրույցների և մեծ գիտնականի ելույթների արխիվային ձայնագրությունների վրա հիմնված ֆիլմը պատրաստվել է BBC-ի կողմից: Ինչպես Կիլիան Մերֆիի մասնակցությամբ «Օպենհայմերը» կենսագրական ֆիլմը՝ այն ուսումնասիրում է մեծ ֆիզիկոսի հակասական զգացմունքներն ատոմային ռումբի հայտնաբերման շուրջ:

Ֆիլմի առանցքային հարցերից մեկն այն է, թե ո՞վ  է միջուկային ռումբի հայր-գյուտարարը՝ Էյնշտեյնը, թե՞ Ռոբերտ Օպենհայմերը: Գիտնականների խումբը, պատմում է ֆիլմը, ղեկավարում էր վերջինս, սակայն Էյնշտեյնը Ֆրանկլին Ռուզվելտին հորդորեց առաջ անցնել գերմանացիներից միջուկային զենք ստեղծելու հարցում։

«Ես չեմ հավատում, որ ատոմային ռումբի օգտագործմամբ պատերազմում քաղաքակրթությունը կկործանվի։ «Միգուցե երկրագնդի բնակչության երկու երրորդը կսպանվի, բայց կմնան բավականաչափ մարդիկ, որոնք կարող են մտածել, և բավականաչափ գրքեր՝ նոր սկսելու համար, և քաղաքակրթությունը կարող է վերականգնվել», - գրել է Էյնշտեյնը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում :

fastnews-ads-banner