Netflix-ի YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակվել է «Սև հայելի» (Black Mirror) սերիալի վեցերորդ եթերաշրջանի թիզերը։
Տեսահոլովակը ներկայացնում է նոր պատմությունների հերոսներին, այդ թվում՝ տիեզերագնացի, վաճառողուհու, արտիստի, լուսանկարչի։ Նոր եթերաշրջանի դերասանական կազմին են միացել Սալմա Հայեկը, Ջոշ Հարթնեթը, Զազի Բիթցը, Ռորի Կալկինը, Քեյթ Մարան, Ահարոն Փոլը։
«Սև հայելի» սերիալ-անթոլոգիան պատմում է մարդկային հարաբերությունների վրա ժամանակակից տեխնոլոգիաների և գերբնական ուժերի ազդեցության մասին։